||Խաղաղության Պարտեզ || Քննարկումներ || Ընթացքը || Ձեռքբերումներ ||

       
Վանաձորի թիվ 19 դպրոցը «Հայաստանի դպրցների փոխկապակցման ծրագրին» է ընդգրկվել 2003 թ .- ից:
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը ԱՄՆ - ի Պետդեպարտամենտի Կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է: Այն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի» (ՓՀ) հասարակական կազմակերպությունը:

ՀԴՓԾ - ի կողմից հետապնդվող հիմնական նպատակներն էին.

  • Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Հայաստանի կրթական գործընթացի մեջ
  • ԻՀԿ(Ինտերնետ-համակարգչային կենտրոն) աշխատակիցների, ուսուցիչների, համայնքի անդամների համար կազմակերպվող դասընթացներ եւ սեմինարներ
  • Դպրոցական ինտերնետային էջերի պատրաստում
  • ԱՄՆ - Հայաստան համագործակցային ծրագրերի իրականցում

 

Դպրոցն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՀԴՓԾ շրջանակներում Փրոջեքթ Հարմոնիի կողմից հայտարարված տարբեր դասընթացներին, մրցույթներին , համաժողովներին, սեմինարներին:

2006թ. նոյեմբերին Երեւանում ՓՀ-ի կողմից կազմակերպված «Բացահայտելով ՏՀՏ-ներն այսօր հանուն վաղվա» խորագրով ՀԴՓԾ ցանցային կրթական համաժողովին ներկայացվեց մեր դպրոցի կողմից իրականացված համագործակցային ծրագիրը:

2007 թ . «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության եւ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի աջակցությամբ դպրոցի ԻՀԿ - ն վերազինվեց կենտրոնին անհրաժեշտ թանկարժեք տեխնիկակակն սարքավորումներով:
ՀԴՓԾ-ի շրջանակներում տրամադրված արագագործ կապի շնորհիվ ինտերնետային ռեսուրսներն օգտագործվել են դասերին նախապատրաստվելու, միջոցառումներ կազմակերպելու, հաղորդակցվելու համար, նպաստում աշակերտների բազմակողմանի զարգացմանը եվ դասապրոցեսին նրանց ակտիվ ներգրավմանը:
ԻՀԿ-ն , պարբերաբար աջակցություն ստանալով նաեւ մարզային ծրագրային եւ տեխնիկական համակարգողների կողմից, կարողացել է ժամանակին լուծել բոլոր առաջացած խնդիրները:

Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ԻՀԿ-ում անցկացվել են բաց դասեր տարբեր առարկաներից:

 

 

2003-2006 թթ . ընթացքում ԻՀԿ աշխատակիցը մասնակցել է կազմակերպվող բազային համակարգչային , Վեբ Դիզայնի, ցանցային ադմինիստրացիայի դասընթացներին:

Դպրոցի ուսուցիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել ՓՀ - ի կողմից պարբերաբար կազմակերպվող սեմինարներին բազմաբովանդակ թեմաներով՝ «Համայնքային ծառայությունները Հայատանում» , « ԻՀԿ-ների կայուն զարգացում» ,«Դրամաշնորհին դիմելու արվեստը» եւ այլն:

Աշակերտները ակտիվորեն ներգրավված են եղել ՓՀ - ի կողմից հայտարատված բազմապիսի միջոցառումներին:

«Պատանի լրագրողների օնլայն մրցույթին» մասնակցության հայտ ներկայցրեցին շատ աշակերտներ , սակայն հաջողությունների հասավ Քրիստինե Ասլանյանը:

Հետաքրքրաշարժ էր «Խոսող օդապարուկներ» խորագրով միջացառումը, որին մասնակցեցին դպրոցի 5- րդ դասարանի աշակերտները: Օդապարուկ պատրաստելու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղից:

Այսպես կարելի է երկար ներկայացնել ողջ իրականացված միջոցառումների շարքը:

Սակայն այսքանն էլ փաստում է ՀԴՓԾ- ի հաջող եւ նպատակասլաց գործունեությունը:

       
||Խաղաղության Պ արտեզ || Քննարկումներ || Ընթացքը || Ձեռքբերումներ ||