ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
               

Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1965 թ.-ին և գործել է Երևանյան խճուղու N 70 շենքում:

 
Գործունեության հենց առաջին օրվանից դպրոցը կահավորված է եղել ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներով, ունեցել է կենսաբանության, քիմիայի, տղաների ու աղջիկների աշխատանքի հարուստ կաբինետներ, ֆիզկուլտուրայի դահլիճ, սպորտհրապարակ:
Դպրոցն աշխատել է կաբինետային համակարգով, ունեցել է շուրջ 1500 աշակերտ և ապահովված է եղել որակյալ մասնագետներով, որոնք արժանացել են մանկավարժական բազմաթիվ կոչումների: Այդ տարիներին դպրոցը տվել է բավականին շրջանավարտներ, որոնք մինչև հիմա էլ իրենց գործունեությամբ ճանաչված են հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

 

 
 
1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ դպրոցական շենքը վթարվեց, և շուրջ ինը տարի դպրոցը գործում էր տնակներում: 1996 թ.-ին դպրոցին տրամադրվեցին N 6 և N 12 մանկապարտեզների ամրացված ու դպրոցին հարմարեցված շենքերը` առանց որևէ գույքի: Այդ ընթացքում դպրոցը օգտագործում էր այն գույքը, ինչ որ կարողացել էր փրկել փլատակներից:
 
Դպրոցն իր ծաղկման շրջանին հասել է 2000թ.-ից հետո, երբ մասնակցեց Դպրոցների բարելավման ծրագրին և շահեց 8000 դոլարին համարժեք գույք (համակարգիչներ, սարքավորումներ, աշակերտական սեղաններ, աթոռներ և այլն) համակարգիչներ:
ՀԴՓԾ-ի շրջանակներում դպրոցը, համագործակցելով Փրոջեքթ Հարմոնի միջազգային կազմակերպության հետ, շահել է ինտերնետ կապի օգտագործման իրավունք, որից մինչև օրս օգտվում են աշակերտները և ուսուցիչները:
 

2004 թ.-ին դպրոցը գազաֆիկացվել է, կառուցվել է խաղահրապարակ, ձեռք են բերվել մարզական իրեր: Ներկայումս ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպելու համար:
 
Այսօր դպրոցում գործում է համակարգչային կենտրոն` համալրված 20 համակարգիչներով : Այն անընդհատ գտնվում է դպրոցի տնօրենի ուշադրության կենտրոնում, նորացվում և հարստացվում է տեխնիկայի վերջին նորություններով: ԱյստեղՏՀՏ-ների միջոցով տարբեր առարկաներից կազմակերպվում են դասեր: Դպրոցում առկա է ինտերնետ կապ 2003թ.-ից :
 
Ինտերնետ կապի շնորհիվ այս ընթացքում աշակերտները և ուսուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել բազում ծրագրերի, մրցույթների, սեմինարների, ունեցել հաղթանակներ: Արագագործ կապի շնորհիվ ինտերնետային ռեսուրսներն օգտագործվել են դասերին նախապատրաստվելու, միջոցառումներ կազմակերպելու, հաղորդակցվելու համար, որոնք նպաստել են աշակերտների բազմակողմանի զարգացմանը և դասապրոցեսին նրանց ակտիվորեն ներգրավմանը:
 
Դպրոցում կա հարուստ կաբինետ`նախատեսված Ռազմագիտության դասերն անցկացնելու համար: Ամեն ինչ արվում է աշակերտներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Մեր դպրոցի բազմաթիվ աշակերտներ սովորում են Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական ինստիտուտում, իսկ շրջանավարտներից շատերը զբաղեցնում են զինվորական բարձր պաշտոններ:
 
 
Մարզահրապարակում և ֆիզկուլտուրայի դասերի համար նախատեված դահլիճում հաճախակի են կազմակերպվում սպորտլանդիաներ, տարբեր միջոցառումներ:
 
Դպրոցը երբեք անմասն չի մնացել հանրապետության մակարդակով հայտարարված մրցույթներին, ակտիվորեն մասնակցել է և հասել բազմաթիվ նվաճումների:

Այս ամենը դարձել է պատճառ, որ դպրոցում ավելացել է աշակերտների ներհոսքը: 2012-2013ուստարում այստեղ սովորում են 435 աշակերտներ: Կա 19 դասարան, որտեղ դասավանդում են 41 ուսուցիչներ` բոլորը բարձրագույն մասնագիտական կրթությամբ:

 
               
Հեղինակային իրավունքը` N19 դպրոցի
2013թ.
     
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24