ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
1 2
 
Այս տարի ևս մեր դպրոցում իր հյուրընկալ դռները բացեց ավանդական դարձած <<Արահետ>> բակային ճամբարը, որտեղ հանգստանում էին շուրջ 60 երեխա:
 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

ՎՊՄԻ-ից ընդգրկված ուսանողները ջանք ու եռանդ չէին խնայում` երեխաների առօրյան հագեցած դարձնելու համար: Այդ տաս օրերի ընթացքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, սպորտլանդիա, ինչպես նաև երեխաները այցելեցին պատկերասրահ, եղան Խձորուտ թաղամասի նորակառույց եկեղեցում:

 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

Դպրոցի տնօրեն Ա. Եդոյանի հովանավորությամբ էլ ճամբարի երեխաները ապահովված էին տաք սննդով:
Արդեն երկու տարի շարունակ դպրոցի տնօրեն Ա. Եդոյանի նախաձեռնությամբ թաղամասի երեխաների  ամառային արձակուրդները  վերածվեցին փոքրիկ տոնի:

 

 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

Օգոստոսի 8-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ <<Արահետ>> բակային ճամբարի փակման արարողությունը: Խարույկի շուրջ հավաքվածները մեկ անգամ ևս հնարավորություն ունեցան վերապրելու ճամբարային անհոգ օրերի խինդն ու բերկրանքը:

 
 
1 2
 
ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
Հեղինակային իրավունքը`
Վանաձորի N19 դպրոցի , 2013թ.
   
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24