ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
1 2
 
Վանաձորի Րաֆֆու անվան N19 միջնակարգ դպրոցում աշակերտների ամառային հանգստի կազմակերպման նպատակով հուլիսյան շոգ օրերին գործում էր <<Արահետ>> բակային ճամբարը: Ճամբարի գոյության 20 օրերի ընթացքում բազում հիշարժան պահեր են եղել երեխաների առօրյայում: Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հիմնականում դաստիարակչական հոգևոր-մշակութային ու սոցիալական ուղղվածություն ունեին:
 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

Երեխաների առօրյան լիարժեք ու հագեցած դարձնելու գործում անմասն չէին նաև ՎՊՄԻ-ի մանկավարժության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողները` ճամբարի պետ Գայանե Դարբինյանի ղեկավարությամբ, ովքեր իրենց պրակտիկան էին անցնում Վանաձորի N19 դպրոցի <<Արահետ>> բակային ճամբարում: Ամեն առավոտ վաղորդյան շեփորի ղողանջն ազդարարվում էր բակային ճամբարի դրոշը բարձրացնելով: <<Առյուծներ>>, <<Հրեշտակներ>>, <<Արծիվներ>> ջոկատները հնչեցնում էին իրենց կարգախոսը և սկսվում էր երեխաների հետաքրքիր առօրյան:

 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

<<Արահետ>> ճամբարի կազմակերպման աշխատանքներին իր անմիջական աջակցությունն էր ցուցաբերել <<Հանուն Գուգարաց աշխարհի>> հասարակական-բարեգործական կազմակերպությունը ի դեմս ԱԺ պատգամավոր, մեր դպրոցի շրջանավարտ Վահրամ Բաղդասարյանի:Ճամբարի գոյության ամեն օրվա ընթացքում շուրջ 60 աշակերտ դպրոցում լիարժեք սնվելու հնարավորություն է ունեցել` ինչը զգալի օգնություն էր համայնքում ապրող բնակչությանը:

 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

Օգոստոսի 8-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ <<Արահետ>> բակային ճամբարի փակման արարողությունը: Խարույկի շուրջ հավաքվածները մեկ անգամ ևս հնարավորություն ունեցան վերապրելու ճամբարային անհոգ օրերի խինդն ու բերկրանքը: Ճամբարին հյուր էին եկել Վանաձորի թիվ 3 մշակույթի պալատի սաները: Նրանք իրենց գեղեցիկ պարային ելույթներով բարձր տրամադրություն հաղորդեցին հիշարժան այդ երեկոյի մասնակիցներին:

 
 
 
___________________________________________________________________________________________________________________  

Վանաձորի N19 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար մ.գ.թ., դոցենտ Անուշ Եդոյանի կարգադրությամբ ճամբարի դրոշը ի պահ տրվեց դպրոցի նորաստեղծ թանգարանին: Փակման խոսքում նորանշանակ տնօրենը վստահություն հայտնեց, որ թաղամասի երեխաների գալիք ամառը ևս հագեցած կլինի նորանոր միջոցառումներով:

 
 
 
 
1 2
 
ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
Հեղինակային իրավունքը`
Վանաձորի N19 դպրոցի , 2013թ.
   
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24