ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
               
<<Կարիտաս>> հասարակական կազմակերպության  հայտարարած <<Բարին արա>> ամենամյա բարեգործական համաքաղաքային ակցիային այս տարի մեր դպրոցի թե' կոլեկտիվը, և թե'  աշակերտները և տնօրեն Ա.Եդոյանի  և փոխտնօրեն Վ.Մոսինյանի գլխավորությամբ խաղալիքներ տրամադրեցին դպրոցին կից գործող թիվ 10 մանկապարտեզի սաներին: Փոքրիկները դպրոցի անդաներին ընդունեցին ուրախությամբ և իրենց բանաստեղծություններով հիացրեցին մեզ: Մանկապարտեզի տնօրենը իրեն շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, ինչպես նաև ցանկություն հայտնեց մասնակցելու կայանալիք այբբենարանի շնորհանդեսին:

 

 

<<Բարին արա>> բարեգործական ծրագրի շրջանակներում IX բ դասարանը դասղեկ Հ.Առաքելյանի, դաստիարակության գծով փոխտնօրեն Վ.Մոսինյանի և կազմակերպիչ Ա.Սարուխանյանի հետ այցելեցին Վանաձորի մանկատուն` իր բարոյահոգեբանական աջակցությունը ցուցաբերելու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաներին:
 IX դասարանցիներն իրենց հետ վերցրել էին տորթեր, մրգեր, իսկ հանդիպման  գեղարվեստական  մասն ապահովեցին միջոցառում-ցերեկույթով: Մանկատան սաներն, իհարկե, անմասն չմնացին և ներկայացան պատասխան ելույթով:
Դահլիճով մեկ զնգում էին երգն ու երաժշտությունը:Բավականացած էին և' ուսուցիչները, և' երեխաները: Մանկատան տնօրինությունը իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց այցելուներին:Նույնիսկ երեխաները միմյանց հետ զրույցի ընթացքում հասկացան, որ որպես տարեկիցներ միևնույն տեսաետն ունեն հետաքրքրությունների նկատմամբ:
Օրը հագեցած էր:Ուրախ էին մանկատան սաները, որովհետև գտնվում էին իրենց հասակակիցների ուշադրության կենտրոնում, ուրախ էին իններորդցիները, որովհետև իրենց մի փոքր ուշադրությամբ շոյեցին տարեկիցների ինքնասիրությունը:

   

15.11.2012թ. Վանաձորի N19 միջն. դպրոցի VII դասարանի  աշակերտական ակտիվը դասղեկ Ա.Սիմոնյանի, դպրոցի փոխտնօրեն Վիկտորյա Մոսինյանի, կազմակերպիչ Ա.Սարուխանյանի, աշակերտական խորհրդի անդամներ Հասմիկ Խաչիկյանի և դպրոցական <<Արահետ>> ամսաթերթի խմբագիր Տաթևիկ Բարսեղյանի հետ այցելեցին Հայրենական մեծ պատերազմիվետերան Ելենա Գրիգորյանի տուն:
Աշակերտներն ամբողջ դասարանի անունից գեղեցիկ փաթեթավորված նվերներ մատուցեցին Ելենա տատիկին, նրան հյուրասիրեցին բազմազան մրգերով և համեղ քաղցրավենիքներով:
Երեխաները հետաքրքրությամբ տիկին Ելենային հարցեր էին տալիս նրա ապրած կյանքի դժվարին ու հերոսական տարիների մասին: Ելենա տատիկը սիրով և համոզմունքով պատմեց Հայրենական պատերազմին մասնակցելու ընթացքում հիշարժան դրվագների մասին  և ցույց տվեց ստացած  շքանշանները:
Պատերազմի վետերանը պատմեց նաև իր տեսած II արհավիրքի` Բաքվի ջարդերի մասին և այն մասին, թե ինչպես է ինքը փրկվել ու հասել Հայաստան:
Աշակերտները շատ տպավորված էին: Նրանք փորձեցին ուրախացնել այդ համակրելի ու փխրուն տատիկին իրենց ասմունքով, երգով: խոստացան հաճախակի այցելել նրան, օգնել, ինչով կարող են:
Տիկին Ելենան շատ հուզված էր անսպասելի այցելությունից և իր երախտագիտությունը հայտնեց թե' երեխաներին, թե' դասղեկին, թե' դպրոցի տնօրինությանը:
Շատ հաճելի էր գիտակցել բարիք գործելու անհրաժեշտությունը:

 

       
VIIIա  և IX ա դասարանի աշակերտները  <<Բարին արա>>  ծրագրի շրջանակներում այցելեցին <<Հույսի տուն>> բարեգործական հաստատություն: Աշակերտները իրենց ուրախ երգով ու պարով, ասմունքով ջերմության կարոտ սրտերը : Երեխաների  շնորհիվ մի պահ  մոռացվեցին վիշտ, տառապանք, հուսահատություն: Այդ տարեց մարդիկ հասկացան, որ բարին ապրում է բոլորի սրտերում, միայն պետք է արթնացնել նրան: Հույսի աղոտ շողը վերածվեց ապրելու մեծ ցանկության, որովհետև միայն բարին կարող է փրկել աշխարհը:
Վերջում աշակերտները իրենց բերած քաղցրավենիքները հյուրասիրեցին հաստատության <<բնակիչներին>>:
       
 

<<Բարին արա>> բարեգործական ծրագրի շրջանակներում VIIIբ դասարանը դասղեկ Ս.Վարդանյանի, դաստիարակության գծով փոխտնօրեն Վ.Մոսինյանի  և Ա.Սարուխանյանի հետ այցելեցին դպրոցի մոտակայքում միայնակ բնակվող երկու տարեց կանանց տուն: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին խմորեղեն, քաղցրավենիք, մրգեր:Նրանք առաջարկեցին նաև իրենց օգնությունը տարեցներին:
Միայնակ բնակվող կանայք իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցի թե' տնօրինությանը, թե' կազմակերպիչներին նման միջոցառում ձեռնարկելու համար:

   
               
Հեղինակային իրավունքը` N19 դպրոցի
2013թ.
     
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24