1 2 3
 
     
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  28.04.2011            
 
Եվրոպայի օրվա կապակցությամμ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ` <<Իմ Եվրոպան 120 վայրկյանում>> խորագրով: Մասնակիցները պետք է պատրաստեն կարճ տեսահոլովակ (մինչև 2 րոպե), ներբեռնեն այն YouTube, լրացնեն հայտի ձևը` ներառելով տեսահոլովակի հղումը, և ուղարկեն այն Delegation-Armenia@eeas.europa.eu. Էլ.հասցեին: Մրցույթին կարող են մասնակցել անկախ տվյալ ասպարեզում ունեցած իրենց փորձից ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակով նկարահանողներ. մրցույթը բաց է բոլոր ՀՀ քաղաքացիների և բնակիչների համար: Մասնակիցներն ազատ են օգտագործել ցանկացած տիպի տեսախցիկներ կամ նույնիսկ բջջային հեռախոսներ, համակարգչային ծրագրեր և այլ ռեսուրսներ: Մասնակիցները տեսահոլովակում պետք է անդրադառնան հետևյալ հարցերից μոլորին կամ մի քանիսին. Եվրոպական միություն. ի՞նչ է այն ձեզ համար և որքանո՞վ է այն ձեզ մոտ կամ հեռու, ինչպե՞ս եք տեսնում ԵՄ-Հայաստան հարաμերություններն ու համագործակցությունը, եվրոպական արժեքներ. որո՞նք են դրանք, ո վքե ՞ր են եվրոպացիները և արդյո՞ք մենք եվրոպացի ենք:
Տեսահոլովակները կարող են լինել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ առհասարակ առանց խոսքերի: Ստեղծագործական մոտեցումները խրախուսվում են: 
Մրցույթի մանրամասները, հայտի ձևը և տեսահոլովակի ներբեռնման ուղեցույցը տեղակայված են http://europeinarmenia.wordpress.com կայքէջում: 
Հաղթողը ընտրվելու է ժյուրիի կողմից, հ աղթողի ընտրության հարցում դեր է ունենալու նաև YouTube-ում և միջոցառման Facebook-ի պաշտոնական էջում քվեների (“like”) քանակը: Մրցույթի հաղթողը կստանան Apple iPad: Հայտերն ընդունվումեն մինչև 2011թ. մայիսի 9-ը` ժամը 24:00-ն: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2011թ. մայիսի 21-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մարիամ Մովսիսյանին (հեռ. 091 437196): 
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  28.04.2011            
 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թ. կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթ-փառատոն` «Հայոց պետականությունը. 5000-ամյա և 20-ամյա>> խորագրով, որին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-20 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և, մշակութային կենտրոնների սովորողներ: Մրցույթ-փառատոնը նվիրված է հայոց պետականության պատմությանը: Մասնակիցների նկարներում կարող են ներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հայոց պետության կայացման և զարգացման համար կարևորվող դեպքեր, երևույթներ, պետական և պետականաշեն գործունեությունն իրականացրած մշակութային գործիչների կերպարներ և այլն: Մրցույթը նախատեսված է անցկացնել երկու փուլով:
Առաջին փուլում նկարները բոլոր մասնակիցների կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով: Նկարները ներկայացվում են PDF կամ JPG ձևաչափով nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2011թ. հուլիսի 5-ը:: Նկարների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առ ցանց ալբոմում (օրինակ` Picassa, 4shared.com և այլ): Նկարները պետք է լինեն A3 (29x42 սմ կամ 50x35 սմ) կամ A2 (70x50 սմ) չափի, գունավոր` նկարված ցանկացած ոճի և ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (գուաշ, մատիտ, պաստել և այլն): Գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նկարի գաղափարի յուրօրինակությունը, պատկերայնությունը, գեղարվեստական կատարումը: Գրքերից և այլ տպագիր նյութերից նկարների վերարտադրությունները չեն քննարկվելու:
Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցահանդեսի համար: Երկրորդ փուլի համար առաջին փուլում հաղթած նկարների բնօրինակները մինչև օգոստոսի 15-ը ավանդական փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոն ( National Center of Aesthetics, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia):Երկրորդ փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրներ (այդ թվում` քվեարկության արդյունքում այցելուների համակրանքի արժանացած 1 մրցանակ): Արդյունքները կհայտարարվեն 2011թ. հոկտեմբերի 5-ին: 
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. 374 10 58-13-91, Էլ.փոստ. nkarchakan@gmail.com կամ info@edu.am
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  28.04.2011            
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2011-ի Երկրի օրվա շրջանակներում թողարկում է << Իմ անտառը>> կարգախոսով լուսանկարչական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան անհատներ: Ամեն մասնակից պետք է ներկայացնի 3 լուսանկար և տեքստ (ամենաշատը 300 բառ): Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետ` օգոստոսի 30: Լուսանկարները, օրինակ, կարող են ցուցադրել անտառի փոփոխությունը տարվա եղանակների ընթացքում, կարող են պատմել անտառում ապրող մի կենդանու պատմություն կամ էլ ուսումնասիրել ծառի արմատների տակ ապրող մանրէների գաղտնի կյանքը: Նկարներում կարող են ներկայացվել նաև մարդու և անտառի փոխհարաբերության մասին պատմող հեքիաթներ կամ անձնական փորձեր: Կան բազմաթիվ հնարավոր ստեղծագործ մոտեցումներ:Լուսանկարի հետ միասին պետք է լինի փոքրիկ տեքստ, որը կբացատրի լուսանկարներում պատկերվածը: Գրված տեքստը և լուսանկարը պետք է լրացնեն միմյանց և միասին պատմեն մարդու համար անտառների կարևորության, ինչպես նաև երկրագնդի ընդհանուր էկոհամակարգի մասին:Մրցույթի հաղթողներին 2011թ. հոկտեմբեր ամսին կտրվեն մրցանակներ: Ավելին` լավագույն լուսանկարները կհրատարակվեն գրքույկում և կներկայացվեն ցուցահանդեսում: Մրցանակներ շարքում կլինեն` հեծանիվներ, գրքեր, վիդեոներ, ֆոտոխցիկներ և այլն: Կայք` http://www.sunchild.org/
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  20.04.2011              
 
Եվրոպական Հանձնաժողովը նախաձեռնում է միջազգային ամենամյա չորրորդ նկարչական մրցույթը` Գենդերային հավասարություն խորագրով: Մրցույթի թեման է` "Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…" Մրցույթին կարող են մասնակցել 8-10 տարիքային խմբի բոլոր երեխաները , ովքեր ՀՀ քաղաքացիներ են, բնակվում և դպրոց են հաճախում Հայաստանում: Յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից հաղթող ճանաչվող մասնակցին կտրամադրվի մրցանակ 1000 եվրոյի չափով:
Նկարները հանձնվում են Հայստանում Եվրոպական միության պատվիրակության "Նկարչական մրցույթ"-ին, հետևյալ հասցեով` 21 Ֆրիկի փողոց, Երևան 0002 Հայաստան (մուտքը այցելուների համար Պռոշյան փողոցից): Հանձնման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 14-ը: Նկարները պետք է կատարվեն A4 չափսի թղթի մի կողմի վրա: Նույն կողմում կարող է նշվել վերնագիր/բացատրությունը, որը չպետք է գերազանցի 5 տողը: Երեխայի անունը, ազգանունը, տարիքը նշվում են նկարի հետևում, որտեղ նշվում է նաև երեխայի դասարանն ու դպրոցի հասցեն: Մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Հայստանում Եվրոպան Միության պատվիրակույթանը` Delegation-Armenia@ec.europa.eu Էլեկտրոնային հասցեով: Մանրամսն` այստեղ:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  15.04.2011              
 

<<Անտարես>> հրատարակչությունը հայտարարում է տարվա լավագույն պատմվածքի << Արձակ>> մրցույթը: Մրցույթի համար սահմանվում են մրցանակային երեք հիմնական տեղեր: Բացի ժյուրիի սահմանած 3 մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակըե անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկության միջոցով: Առցանց քվեարկության կդրվեն միայն ժյուրիի կողմից նախապես հավանության ստացած աշխատանքներն ըստ ներկայացման հերթականության: Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն վկայագիր և դրամական պարգև` Առաջին մրցանակ – 250.000 դրամ, Երկրորդմրցանակ – 150.000 դրամ, Երրորդ մրցանակ – 50.000 դրամ: Լավագույն պատմվածքների հավաքածուն (15-20 պատմվածք) կհրատարակվի առանձին գրքով: Հայտերն ընդունվում են 2011թ. ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի-ի 15-ը ներառյալ: Մրցանակները շնորհվելու են յուրաքանչյուր տարի` հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Մրցույթին կարող են մասնակցել 2010 թվականին սեպտեմբերի 15-ից հետո ստեղծված հայալեզու տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 9.000 նիշը: Մրցույթին ներկայացված պատմվածքը չպետք է ներկայացվի այլ գրական մրցանակների: Մրցույթին մասնակցելու պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: Մրցույթի հետ կապված բոլոր հարցերով դիմել մրցույթի համակարգող Սոնա Խաչատրյանին` ԱՆՏԱՐԵՍ հրատարակչություն ( ՀՀ, Երևան 0009, Մաշտոցի 50ա/1, Հեռ. +(374 10) 58 10 59; 58 09 59; 56 15 26; antares@antares.am):

 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  15.04.2011              
 
Թարգմանությունների մրցույթ` "Lingvo 2011", որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ:: Գլխավոր մրցանակը` այցելություն ուսումնասիրվող լեզվի երկիր: Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած միջնակարգ և բարձրագույն հաստատությունների սովորողները: Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերն իրենցից ներկայացնում են տեքստերի թարգմանությունների օնլայն մրցումներ: Թարգմանությունը կատարվում է օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն )ռուսերենի: Մասնակիցներին առաջարկվում է ընտրել նշված թեմաներից մեկը` հասարակություն և քաղաքականություն, պատմություն և տնտեսագիտություն, ֆիզիկա և մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնական գիտութjուններ:
Յուրաքանրյուր մասնակցին տրվում է 40 րոպե: Եթե մասնակիցն առաջադրանքը շուտ է ավaրտել, կարող է ընտրել մեկ ուրիշը: Մրցույթը անցկացվում է 2 փուլով`
1-ին փուլը տեղի կունենա 2011թ. ապրիլի 20-21-ին, որի ընթացքում կորոշվեն եզրափակիչ փուլի մասնակիցները (500 մասնակից):
2-րդ փուլը` եզրափակիչը, տեղի կունենա 2011 թ. մայիսի 19-ին, որի ընթացքում կընտրվեն հաղթողները (30 մասնակից):
Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել http://kubok.lingvo.ru/registration/ այստեղ: Գրանցման վերջնաժամկետը` ապրիլի 19, 2011թ, ժամը` 18.00:
Հաղթողները կհրապարակվեն մայիսի 29-ին, մրցանակաբաշխությունը`2011թ. հունիսի 1-ին: Մանրամասներն այստեղից:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  14.04.2011              
 
BirdLife International կազմակերպությունը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) և << Գարնանն Ընդառաջ>> ծրագիրը հայտարարում են միջազգային նկարչական մրցույթ <<Իմ Գարունը>> խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան բոլոր դպրոցականները: Այն կմեկնարկի ապրիլի 1-ին եւ կտևի մինչև հունիսի 21-ը: Երեխաները իրենց նկարները կարող են ուղարկել armbirds@yahoo.com էլ. հասցեին կամ ուղարկել Հայաստանի թռչունների պահպանման միություն` Պ. Սեւակ 7, Երեւան 0014, Հայաստան մինչև հունիսի 21-ը: Մրցույթի պայմաններին մանրամասն տեղեկանալու համար այցելեք www.sprigalive.net կամ գրեք armbirds@yahoo.com հասցեով: Միջազգային մրցույթին մասնակցում են շուրջ 36 պետությունների դպրոցականներ: Լավագույն հեղինակներին սպասվում են սքանչելի նվերներ`Swarovski հեռադիտակ եւ լուսանկարչական ապարատներ:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  12.04.2011  
 
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը , << Մասրենի>> գրական– երաժշտական խումբը, 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին համատեղ անց են կացնելու հայ երգի, պարի, երաժշտության՝ թվով 22-րդ համաքաղաքային, մանկապատանեկան ավանդական փառատոնը։
Փառատոնին կարող են մասնակցել 6-23 տարեկան երգի, պարի, երաժշտության կատարողներ և պատանի ստեղծագործողներ, ինչպես նաև երգի և պարի խմբեր։
Մինչև 10 տարեկան կատարողները ծրագրում պետք Է ունենան 2 ստեղծագործություն` մանկական և հայրենասիրական, 10 և ավելի տարիքի կատարողները՝ 3 ստեղծագործություն, որից մեկ հայրենասիրական, մեկ լիրիկական և մեկը ՝ ըստ ցանկության։ Ստեղծագործողները ծրագրում պետք է ունենան՝ 2-3 սեփական ստեղծագործություն: Պարի և երգի խմբերը ծրագրում պետք է ունենան՝ 2-3 ստեղծագործություն: Փառատոնների մասնակցության հայտերը` համաձայն կից ձևաթերթի, անհրաժեշտ Է մինչև 2011թ. ապրիլի 15-ը ներկայացնել ԽՀ հանձնաժողովին (քաղաքապետարանի թիվ 405 սենյակ, հեռ. 2-40-75)։ Ցանկացող աշակերտները դիմեն դպրոցի փոխտնօրեն Վ.Մոսինյանին:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  12.04.2011  
 

Արքիմեդի մրցամարտ
Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ԳՊՄԻ) << Օլիմպիական ինֆորմատիկայի>> ակումբը, Մոսկվայի անընդհատ մաթեմատիկական կրթության կենտրոնի աջակցությամբ, ապրիլի 26-28-ը կազմակերպում է թիմային օլիմպիադա ծրագրավորումից՝ սկսնակների համար: Օլիմպիադայի ժամանակ թիմին` բաղկացած 3 հոգուց, տրվում է մի համակարգիչ և հանձնարարվում է լուծել 8-12 առաջադրանք: Օլիմպիադան տևում է 3 ժամ: Առաջադրանքները չեն պահանջում 6-7-րդ դասարանից դուրս մաթեմատիկայի իմացություն, և ծրագրավորման կուրսի իմացություն ամբողջությամբ(օրինակ` մասնակիցը, եթե չի տիրապետում երկչափ զանգվածներին կամ տողերին, հեշտությամբ կարող է մասնակցել մրցույթին): Օլիմպիադայի ժամանակ չի թույլատրվում ունենալ էլեկտրոնային սարքեր` հեռախոսներ, հաշվիչներ, նվագարկիչներ և այլն: Ցանկացողները դիմեն դպրոցի համակրգչային սենյակ: Մրցույթի մանրամասների մասին` այստեղից:

 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  12.04.2011              
 
Հարգելի աշակերտներ, <<Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի>> 2-րդ փուլի առաջադրանքները (5-9-րդ դասարանցիների համար) կարող եք ներբեռնել այստեղից: Լուծումները պետք է ուղարկել մինչև 2011թ. ապրիլի 30-ը imj.physmath@gmail.com հասցեով:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  12.04.2011              
 
<<Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք>> խորագրով մրցույթ ուսանողների և աշակերտների համար
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ուսանողներն ու դպրոցների բարձր դասարանցիները, ինչպես նաև այլազգի երիտասարդ երկայացուցիչներ: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ, որը կարող է լինել շարադրություն, բանաստեղծություն, պատմվածք, հրապարակախոսական ակնարկ և այլն:Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները, ինչպես նաև աշակերտները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով և դիպլոմներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները` նվերներով և պատվոգրերով: Լավագույն աշխատանքները կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Մրցույթի թեման է <<Երիտասարդությունը և Հայաստանի ապագան>>: Մրցույթի մասնակիցը ներկայացված աշխատանքում պետք է փորձի ցույց տալ երիտասարդության տեղն ու դերը Հայաստանի զարգացման, հզորացման, հայոց պետականության ամրապնդման գործում: Աշխատանքում պետք է հստակորեն երևա մրցույթի մասնակցի վերաբերմունքը մեր քսանամյա երիտասարդ հանրապետության ապագայի նկատմամբ, թե ինչպիսին է նա տեսնում Հայաստանի վաղվա օրը և իր տեղը Հայաստան երկրի ապագայի կերտման գործընթացում: Ներկայացված աշխատանքում պետք է շեշտադրվի այն միտքը, որ առանց միասնության, առանց ջանքերի միավորման չենք կարող արդյունավետ լուծել Հայաստանի խնդիրները, դիմակայել նոր հարյուրամյակի կողմից մեր գոյությանը նետված մարտահրավերներին:
Մրցութային աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2011 թվականի հունիսի 15-ը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2011 թ. սեպտեմμերին: Հայաստանից և Արցախից ներկայացված աշխատանքներն ընդունվում են միայն հայերեն լեզվով: Ներկայացված աշխատանքների ծավալը չպետք է գերազանցի համակարգչային 4 էջի սահմանը: Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով, վերին և ստորին լուսանցքները` 2, աջ և ձախ լուսանցքները` 2.5, կարմիր տողը` 1.25, տպատառի չափը` 14 pt, ինտերվալը` 1):
Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստով: Տիտղոսաթերթի վրա պարտադիր է նշել` ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվը, հասցեն, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն, ո ւսումնական հաստատության անվանումը, վայրը, հասցեն և հեռախոսի համարը: Աշխատանքնեը կարող են ներկայացվել Մրցույթի կազմակերպչի հասցեով` Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղ, ք.Երևան, Տերյան 69: Հեռ. (37410) 51 04 42,
(37410) 51 04 43,Էլ. փոստ` vladis@netsys.am, կամ ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետություն, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, 611 սենյակ, Էլ. փոստ` kgnhanrakrtutun@mail.ru: Լրացուցիչ կարող եք տեողեկանալ այստեղից:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  11.04.2011  
 
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է <<Հայրենի աշխարհ>> խորագրով դպրոցականների լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մարզի դպրոցների VII - XII դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու ոչ ավելին, քան 3 (երեք) լուսանկար: Լուսանկարները ներկայացվում են փակ ծրարներով, որի վրա նշվում է աշխատանքի անվանումը, աշակերտի անունը, ազգանունը, դպրոցի գտնվելու վայրը, դասարանը, աշակերտի հեռախոսահամարը: Լուսանկարները պետք է ներկայացնել Ինստիտուտի կրթական բարեփոխումների բաժին մինչև 2011թ. ապրիլի 25-ը: Արդյունքների ամփոփումը կկատարվի մինչև ս.թ. մայիսի 5-ը: Մանրամասներն` այստեղից:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  11.04.2011              
 

<<Դպրոցական>> բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների` 15-18 տարիքային խմբի դպրոցականները:Թեմայի սահմանափակում չկա: Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, 3-18 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ միջավայրում: Պատմվածքները բլոգին ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: Մրցույթը կամփոփվի սեպտեմբերին: Մրցանակակիրներին որոշելու է «Դպրոցականե բլոգի աշխատանքային խումբը` խորհրդակցելով ԱՐՄ ղեկավարների հետ: Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի << Ուլիսես>> վեպն է` Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Կախված պատմվածքների քանակությունից` կսահմանվեն երկրորդ և երրորդ մրցանակներ: Բոլոր մրցանակակիրները կստանան << Դպրոցական>> բլոգի հավաստագիր: Պատմվածքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով: Կայք` http://dprocakan.wordpress.com/

 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  1.03.2011              
 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը «Հայկական կրթական միջավայրե պորտալին կից գործող «Հեռավար ուսուցումե համակարգում (http://learning.armedu.am/) դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպում է «Գրաֆիկական խմբագրիչ (Adobe Photoshop) ծրագրի ուսուցումե հեռավար դասընթացը, որը կանցկացվի մարտի 11-ից ապրիլի 15–ը (հինգ շաբաթ)։ Մասնակցել ցանկացողները կարող են մինչև մարտի 3–ը ուղարկել լրացված հայտը՝ Արաբո Մարգարյանին (arabo@ktak.am) կամ Մարիետա Դումիկյանին (marieta@ktak.am)։ Մասնակցության հաստատման ու գրանցման մանրամասների մասին կտեղեկացնենք մարտի 9-ին, էլեկտրոնային փոստի միջոցով։
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  28.02.2011              
 
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը, Գենդերի և զարգացման նախաձեռնությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ կազմակերպում են Կանանց օրվան նվիրված պաստառի և շարադրության ամենամյա մրցույթ` << Կինը, որպես ղեկավար>> թեմայով: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մարտի 18-ն է:Պաստառների մրցույթին կարող են մասնակցել 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտներ,շարադրությունների մրցույթին` 8-11-րդ դասարանի աշակերտներ:
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
  25.02.2011              
 
<<Խաղաղության երկխոսություն>> հասարակական կազմակերպությունը հրավիրում է Վանաձոր քաղաքի 15-30 տարեկան երիտասարդ տղաներին և աղջիկներին` մասնակցելու <<Խաղաղությունն իմ աչքերով>> ստեղծագործական մրցույթին: Մրցույթը կանցկացվի 2 անվանակարգերով` շարադրության, հոդվածի, լուսանկարչական(ֆոտոշարք կամ լուսանկար` իր պատմությամբ) կամ ձեռագործ աշխատանքների(գեղանկար, քանդակ և այլն): Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված 3 աշխատաքները կարժանանան դրամական պարգևների, իսկ լավագույնները կտպագրվեն համանուն գրքում: Աշխատանքների վերջնաժամկետը մարտի 8-ն է: Հեռախոս` (0322)46059, էլ.փոատ` mailbox@peacedialogue.am, կայք` www.peacedialogue.am :
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
     
 
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
                 
     
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
                 
 
 
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
                 
     
  _________________________________________________________________________________________________________________________________________________________  
 
 
         
1 2 3
   
ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
   
Հեղինակային իրավունքը` N19 դպրոցի
2013թ.
     
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24