ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
             
                 
Արխիվ
        1 2 3 4 5 6 7 8 9      
___________________________________________________________________________________________________________________________________
30.04.2015թ.

2015 թվականի ապրիլի 30-ին Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոցում տեղի ունեցավ բեմականացված դաս-միջոցառում <<Ածխաթթու գազի դատավարությունը >> խորագրով:
Միջոցառումը կազմակերպված էր <<Բնագիտություն>> առարկայից՝ բնագիտության ուսուցչուհի Ռ. Աքուլյանի նախաձեռնությամբ:. Մասնակցում էին 5-րդ ա և 5-րդ բ դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատակն էր աշակերտներին տալ տեղեկատվություն շրջակա միջավայրում ածխաթթու գազի օգտակար ու վնասակար հատկությունների, մարդու սխալ գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ: Նրանք արժևորեցին օդային զանգվածի մաքրության պահպանությունը և մարդու առողջությունը , բնապահպանական դաստիարակության անհրաժեշտությունը, կատարեցին փորձեր ածխաթթու գազի ստացման , առկայության և հավաքման վերաբերյալ՝ կապ ստեղծելով կյանքի տարբեր բնագավառների հետ:
Վերջում դատեցին մարդուն՝ որպես իսկական մեղավորի և խոստացան՝ կյանքում երբեք չծխել և գոնե երկու ծառ տնկել:

___________________________________________________________________________________________________________________________________
08.05.2015թ.
Մայիսի 8-ին տեղի ունեցավ Վանաձորի թիվ 19 դպրոցի 1-ին բ դասարանի <<Հրաժեշտ այբբենարանին>> հանդեսը (դասվար` Ա. Ղազարյան):
 
___________________________________________________________________________________________________________________________________
11.03.2015թ.
Մարտի 11-ին Վանաձորի թիվ 19 դպրոցում տեղի ունեցավ բաց դաս <<Հայոց պատմություն>> առարկայից`«Մեծ Եղեռն 100» թեմայով: Կազմակերպիչը պատմության ուսուցչուհի Ն.Գիշյանն էր: Բաց դասի նպատակն էր աշակերտներին ներկայացնել ցեղասպանության պատճառներն ու շարժառիթները: Աշակերտները խոսեցին ցեղասպանության իրագործման փուլերի և 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալված ավելի քան երկու հարյուր հայ մտավորականների մասին: Նրանք բոլորը աքսորվեցին և …դաժանորեն սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր: Դասի ընթացքում ներկայացվեց երիտթուրքերի կողմից կատարված անմարդկային խոշտանգումները: Աշակերտները հասկացան,թե ինչ տարբերություն կա «եղեռն» և «ցեղասպանություն» տերմինների միջև: Ուսուցչուհին լրացուցիչ նյութերով ամբողջացրեց թեման: Երեխաները պատրաստել էին գեղեցիկ պաստառ , որի վրա պատկերել էին 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը:
___________________________________________________________________________________________________________________________________
10.03.2015թ.
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում: Այս խոսքերը ժամանակին հնչեցրել է Անդրանիկ զորավարը, և նրա վաստակի գնահատականը հայ ժողովուրդը քանի գնում, այնքան ավելի է բարձրացնում»: Մարտի 10-ին Վանաձորի թիվ 19 դպրոցում դասղեկի ժամ-միջոցառում էր՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին:
___________________________________________________________________________________________________________________________________
05.03.2015թ.
Մարտի 5-ին Վանաձորի թիվ 19 դպրոցում անցկացվեց բաց դաս հայոց պատմությունից` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին(կազմակերպիչ` պատմության ուսուցչուհի Ս. Բուդաղյան): Դասի արդյունքում աշակերտները իմացան հայերի ցեղասպանության թուրքական ծրագիրը, ցեղասպանության դեմ բողոքի ձայն բարձրացրած գործիչներին և Մեծ եղեռնի նկատմամբ մեծ տերությունների վերաբերմունքի հետ կապված փաստերը:
Գնահատեցին Հայոց Մեծ եղեռնի հետևանքները և արժևորեցին առաջադեմ մարդկության վերաբերմունքը ցեղասպանության… նկատմամբ:
Աշակերտները զինվեցին անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով` հասարակական կյանքին միջանձնային հարաբերություններում գիտակից և պատասխանատու մասնակցություն ունենալու համար:
Խոստացան ինքնահաստատվել , սիրել և պաշտպանել հայրենիքը, լինել պատվախնդիր, ունենալ հարգալից վերաբերմունք ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ, նրանց մեջ ձևավորվեց համագործակցային հմտություններ:
___________________________________________________________________________________________________________________________________
04.03.2015թ.
Մարտի 4-ի Վանաձորի թիվ 19 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Լ. Այվազյանը 5-րդ բ դասարանում կազմակերպել էր միջոցառում` <<Բարի գալուստ գարուն>> խորագրով:
Երեխաները զարմացրեցին ներկաներին անգլերեն լեզվի իրենց իմացությամբ, դերասանական խաղով և գեղեցիկ պարով:
Դահլիճը լի էր գարնանային բարձր տրամադրությամբ:
___________________________________________________________________________________________________________________________________
03.03.2015թ.              
Մարտի 3-ին Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Վանաձորի թիվ 19 դպրոցում կազմակերպվել էր Արմին Վեգների <<Ցեղասպանության լուսանկարիչը>> վավերագրական ֆիլմի դիտում` դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար:
___________________________________________________________________________________________________________________________________
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________
ՄԵՐ ԴՊՐՈՑԸ | ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ | ԱՇԱԿԵՐՏՆԵՐ| ՄԵՐ ՓՈՐՁԻՑ| ՄԵՐ ԹԵՐԹԸ | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ՆԿԱՐՆԵՐ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ |
      1 2 3 4 5 6 7 8 9      
Հեղինակային իրավունքը` N19 դպրոցի
2013թ.
     
Մեր հասցեն`
ՀՀ , ք.Վանաձոր, Չուխաջյան 24